Իբրահիմովիչ. Մխիթարյանը լավ օրինակ է, թե ինչ կարելի է սովորել Իբրակադաբրայից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կատակել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր վերջին գոլը խփելու ձևը սովորել է իրենից:
«Երբ լավ աշակերտ ունես, միշտ սովորում ես, հենց դա է տեղի ունեցել Միկիի հետ: Նա լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարելի է սովորել Իբրակադաբրայից, ուստի ուրախ եմ նրա համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Սանդերլենդի» դեմ հանդիպման վերջնամասում Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել «կարիճ» հարվածով: