Եթե ձեռքին սև կետ ունեցող կին տեսնեք, անմիջապես ոստիկանություն կանչեք
LifestyleԱմեն օր աշխարհում հարյուրավոր կանայք սեքսուալ ու ֆիզիկական բռնության են ենթարկվում։ Նրանցից շատերը հնարավորություն չունեն բողոքելու ու պատմելու իրենց խնդրի մասին։ Ըստ հետազոտությունների՝ ամեն տարի հարյուրավոր կանայք են մահանում բռնության հետևանքով։
Ընտանեկան բռնությունն ավելի տարածված է։ Ամուսինը կարող է ծեծի ենթարկել կնոջը և տարիներ շարունակ չպատժվել դրա համար։ interesnoznat.com-ը գրում է, որ բողոքի համար ավելի հասանելի տարբերակ է ստեղծվել։
Այն կանայք, որոնք որևէ բռնության են ենթարկվում կարող են ձեռքին սև կետ նկարել։ Դա նշան կլինի բոլոր մարդկանց համար և նրանք կկարողանան օգնել։
Այս մեթոդն արդեն հարյուրավոր կյանքեր է փրկել։ Այնպես որ, եթե նման սև կետ ունեցող կին տեսնեք՝ անմիջապես ոստիկանություն կանչեք։


