Որն է 2017 թվականի գլխավոր գույնը
LifestylePantone Color Institute-ի փորձագետները հայտնել են, որ 2017թ. գլխավոր գույնը վառ կանաչն է՝ դեղինի երանգներով: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Ինչպես հայտարարել է ինստիտուտի փոխնախագահ Լորի Պրեսմանը՝ մասնագետները տարվա գլխավոր գույներն ընտրում են 1999 թվականից ի վեր։ 2017թ. գույնը լայնորեն ներկայացված է գարնանային բնության մեջ։
Այն նաև ունի պատմական նշանակություն. օրինակ՝ այս գույնը լայնորեն կիրառվել է 20-րդ դարի սկզբին ընտրության իրավունք ձեռք բերելու համար կանանց պայքարում և 1960-70-ական թվականների բողոքի շարժումներում :