Մենք կարողացանք երջանկացնել Ֆերգյուսոնին. Մոուրինյու
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» (2:1) հետ խաղից հետո նշել է, որ իր թիմի ցուցադրած խաղը կարելի է համեմատել Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի թիմի հետ:
«Անչափ ուրախ եմ Ֆերգյուսոնի համար: Շնորհավորեցի նրան կատակով. «շնորհավոր 45-ամյակդ»: Նա վայելում է իր կյանքը: Գոհ եմ, որ այսօր մենք կարողացանք երջանկացնել նրան»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին շոտլանդացին նշել է 75-րդ տարեդարձը: