«Մանչեսթեր Սիթին» հաղթեց, «Լիվերպուլը» միավորներ կորցրեց
ՍպորտՖուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Սանդերլենդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 44 միավորով երկրորդ տեղում է՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիին» զիջելով 5 միավոր:
«Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բարնլիին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Դաշտի տերերը 32-րդ րոպեից հանդես եկան տասը ֆուտբոլիստներով. հեռացվեց Ֆերնանդինյոն:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 42 միավորով երրորդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»՝ 2:2
Ջերմեյն Դեֆո, 25, 11մ, 84, 11մ – Դենիել Սթարիջ, 19, Սադիո Մանե, 72
«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 2:1
Գաել Կլիշի, 58, Սերխիո Ագուերո, 62 – Բեն Մի, 70
Հեռացում՝ Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), 32
«Էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 3:0
Էներ Վալենսիա, 73, Լեյթոն Բեյնս, 81, 11մ, Ռոմելու Լուկակու, 89
«Վեստ Բրոմվիչ» - «Հալ Սիթի»՝ 3:1
Կրիս Բրանտ, 49, Գարեթ Մաքաուլի, 62, Ջեյմս Մորիսոն, 73 – Ռոբերտ Սնոդգրաս, 21