Կլոպը 40 մլն ֆունտ կստանա Լիվերպուլն ուժեղացնելու համար
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը 40 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի հունվարին թիմի կազմն ուժեղացնելու համար,- այդ մասին հաղորդում է «Daily Mail»-ը։
Լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։
49-ամյա մասնագետի դիտակետում են Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Յուլիան Բրանդտը, ինչպես նաև «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը։ Գերմանացու տրանսֆերային արժեքն է 13.6 մլն ֆունտ ստերլինգ, իսկ անգլիացունը՝ 17 մլն։