Ես դեռ 45 տարեկան եմ. Գվարդիոլա
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է վերջերս արտահայտած իր հայտարարությունն այն մասին, որ չի պատրաստվում մինչև 60 տարեկանը զբաղվել մարզչական աշխատանքով:
«Այդ հարցազրույցում ես ասել եմ, որ չեմ մարզվելու մինչև 60 տարեկանս, բայց ես դեռ 45 տարեկան եմ: Մտադիր չեմ հանգստի գնալ երկու կամ երեք տարի անց: Ես սիրում եմ իմ աշխատանքը և այն կատարելու համար հրաշալի վայրում եմ գտնվում:
Ես ֆուտբոլ էի խաղում, երբ դեռ երիտասարդ էի, այդ պատճառով, ցանկանում եմ որևէ բան ևս փորձել կյանքում», - նշել է կատալոնացի մասնագետը: