Ռուսական «Գազպրոմ»-ը կավելացնի Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով գազի տարանցումը
ՏնտեսությունՌուսական «Գազպրոմ»-ն Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով գազի տարանցումը կավելացնի՝ հասցնելով 278.9 մլն խ.մ.-ի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 6-ին հայտարարել է «Ուկրտրանսգազ»-ի մամուլի քարտուղար Մաքսիմ Բելյավսկին:
Ավելի վաղ «Ուկրտրանսգազ»-ը հաղորդել էր, որ գազի տարանցման օրական ծավալը եվրոպական սպառողների համար կազմում է 245.6 մլրդ խ.մ.:
Հունվարի սկզբին Կիեւում հայտարարել էին, որ Ուկրաինայի տարածքով Եվրոպայի երկրներ գազի տարանցումը 2016 թվականին աճել է 23%-ով՝ կազմելով 82.2 մլրդ խ.մ.: