Ինչ կարևոր սկզբունքների հիման վրա է կառուցվում կայացած կանանց կյանքը
LifestyleԿայացած կյանքի սկզբունքները պարզաբանում է հայտնի հոգեբան՝ Միխաիլ Լաբկովսկին:
Եվ այսպես կայացած կինը՝
1. Դեռ ամենափոքր հասակաից սովորել է վստահել միայն սեփական ուժերին:
2. Նա ինքնաբավ է…տարաբնույթ խնդիրներ լուծելու ճանապարհին նա չունի տղամարդու աջակցության կարիք: Նա երջանիկ է՝ անկախ ցանկացած բնույթի արտաքին հանգամանքներից:
3. Նա անկախ է՝ բառի բոլոր իմաստներով, և առաջին հերթին, ֆինանսապես: Սովորաբար այս տեսակի աղջիկները դեռ վաղ հասակից սկսում են մտածել, թե երբ են լքելու հայրական տունը և ապրելու սեփական վաստակով:
4. Նա օգնություն չի խնդրում: Նա կարող է խնդրել, բայց միայն այն դեպքում, երբ համոզվի, որ սեփական ներուժն այդ խնդիրը լուծելու հարցում սպառվել է:
5. Նա փոխզիջումների չի գնում: Վստահաբար հրաժարվում է այն ամենից, ինչը կարող է խոչընդոտել իր հաջողությունը:
6. Նա երբեք ինքն իրեն ոչ մեկի հետ չի համեմատում: Իր միակ և անկրկնելի մրցակիցը՝ նա ինքն է:
7. Նա մշտապես գոհ է իր արտաքին տեսքից, այն տեսքից, որը բնությունն է նրան պարգևել:
8. Նա չի ձգտում ամուսնանալ և խնդիրն այն չէ, որ նա ցանկալի չէ, պարզապես նա ինքն է ստանձում երջանիկ լինելու պատասխանատվությունը:
9. Նա հավասարության կողմնակից է:
10. Նա երբեք չի դադարում աշխատել: