Գերմանացի դոնորները պատրաստ են աջակցել Հայաստանի, Իրանի եւ Ղարաբաղի սահմանին ազգային պարկի ստեղծմանը
ՏնտեսությունNEWS.am–ը գրում է.
Գերմանացի դոնորները պատրաստ են աջակցել Հայաստանի, Իրանի եւ Ղարաբաղի սահմանին ազգային պարկի ստեղծմանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այդ նախագիծը պատրաստվել է Բնության եւ մշակույթի պաշտպանության հայկական ֆոնդի (FPWC) աջակցությամբ եւ գերմանացի նրանց դոնորների աջակցությամբ։ Հասան Ռոհանիի գլխավորությամբ իրանական պատվիրակության վերջին այցի ժամանակ նախագիծը ներկայացվել է իրանցի գործընկերներին։ «Գերմանացի դոնորներն աշխատանքի նման ձեւաչափով խնդիր չեն տեսնում։ Իրանցի գործընկերների հետ բանակցությունները մենք դեռ միայն սկսում ենք, բայց հույս ունեմ, որ բարեհաջող կավարտենք։ Մենք նրանց հետ քննարկում ենք Արաքս գետի վրա Բարեկամության այգի ստեղծելու նախագիծը։ ԵՎ այդ երկկողմ նախագծի շարունակությունը կարող է դառնալ եռակողմ»,– նշեց Հակոբյանը։