Ռեալի նախկին պաշտպան Կարվալյուն մարզվում է Չինաստանում
ՍպորտՊաշտպան Ռիկարդու Կարվալյուն, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է Չինաստանում, տեղեկացնում է Armspot.am–ը։
2016-ի ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած 38-ամյա ֆուտբոլիստը մարզվում է «Շանհայ ՍԻՊԳ»-ի հետ, որի գլխավոր մարզիչն է նրա հայրենակից Անդրե Վիլաշ-Բոաշը։
Կարվալյուի վերջին ակումբն էր «Մոնակոն», որը հրաժարվել է երկարաձգել պորտուգալացու հետ պայմանագիրը։ Բացի այդ, պաշտպանը հանդես է եկել «Պորտուում», «Չելսիում» և «Ռեալում»։