«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը հեռացավ Իրանի հավաքականից
ՍպորտՖուտբոլի Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշը հրաժարական է տվել: Պորտուգալացի մասնագետն իր որոշումը բացատրել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից աջակցության բացակայությամբ, գրում է AP-ը:
Կարլուշ Կեյրուշն առաջին անգամ չէ փորձում հեռանալ Իրանի հավաքականից, որը գլխավորում է 2011 թվականից: 2015-ին եւս նա փորձել էր հրաժարական տալ, սակայն Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մարզիչին համոզել էր մտափոխվել:
Կարլուշ Կեյրուշի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018 թվականը: 2003-2004-ը նա գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: