Կոնտե. Հույս ունեմ՝ կինս չի լսի ինձ, բայց ֆուտբոլը մեր կյանքն է
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ առաջիկա տարիներին մտադիր չէ ավարտել կարիերան, տեղեկացնում է Armsport.am–ը։
«Ֆերգյուսոնը և Վենգերը հրեշներ են, երկու փառահեղ մարզիչներ։ Ալեքս Ֆերգյուսոնն օրինակ է ինձ համար, Արսեն Վենգերը՝ նույնպես։ Հույս ունեմ, որ հեռու եմ կարիերաս ավարտելուց, 10 տարի դեռ այստեղ կլինեմ։
Արդեն 47 տարեկան եմ։ Հույս ունեմ, որ կինս ինչ չի լսի, բայց ֆուտբոլը մեր կյանքն է։ Հենց դրա շնորհիվ ենք պահանջված։
Այն պահին, երբ ֆուտբոլը դադարում է մեր կյանքը լինելուց, մահանում ենք որպես մարզիչներ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Mirror պարբերականը։