Արթուր Աբրահամը մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղի
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Աբրահամը խաղացել է Գերմանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու թիմի կազմում: Խաղին նաև մասնակցել է «Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկ Շումախերը:
Տոմսերի վաճառքից հավաքվել է 100 հազար եվրո: