«Փյունիկ»-ը վերադարձել է հանգստից
ՍպորտՁմեռային դադարից հետո «Փյունիկ»-ն առաջին մարզումն է անցկացրել Արտակ Օսեյանի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության գարնանային հատվածի նախատապատրաստական շրջանում «Փյունիկ»-ը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք: Առաջին հավաքը կմեկնարկի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հունվարի 22-ին: Հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ընկերական հանդիպում: Երկրորդ ուսումնամարզական հավաքը նախատեսված է արտասահմանում: