Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
ՍպորտԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 484.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.69 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 509.93 դրամ (նվազել է 2.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 587.86 դրամ (նվազել է 7.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.09 դրամ (աճել է 0.21 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 256.31 դրամ, ոսկի՝ 18,321.17 դրամ, պլատին՝ 14,942.38 դրամ։