ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Ռոնալդուին
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Ռոնալդուի հետ մրցանակի համար պայքարում էին Լեո Մեսսին և Անտուան Գրիզմանը:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը չմասնակցեցին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը, Անդրես Ինիեստան և Խերարդ Պիկեն, ինչպես նաև ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն:
ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչեց ԱՄՆ հավաքականի անդամ Կարլի Լոյդին:
Պուշկաշի մրցանակին` լավագույն գոլի մրցանակին, արժանացավ մալազիական Սուպերլիգայում հանդես եկող Մոդ Ֆաիզ Սուբային:
Բրազիլացի Ֆալկաուն արզանացավ ՖԻՖԱ-ի լավ ֆուտբոլային կարիերայի մրցանակին:
ՖԻՖԱ-ն այս տարի առանձին է հանձնում տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` առանց France Football-ի: