Հրանտ Թոխատյանը նշում է ծննդյան 59-րդ տարեդարձը. Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքը ամուսնուն
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հունվարի 10-ին հայ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշում է ծննդյան 59-րդ տարեդարձը։ Կամերային թատրոնի ամենաճանաչված արտիստներից Հրանտը հայ կինոյի եւ թատրոնի ամենասիրելի դեմքերից է եւ նրա կերտած բոլոր կերպարները («Մեր Բակը», «Մեր այբբենարան», «Խաթաբալադա», «Mea Culpa - Իմ մեղքը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Վերջին Մոհիկյանը» եւ այլն) ստացված են ու անկրկնելի։



Այսօր բոլորիս կողմից սիրված դերասանը շնորհավորանքներ կստանա աշխարհի ամենատարբեր ծայրերից, իր երկար տարիների գործունեության ընթացքում հանդիպած գործընկերներից, ընկերներից, հարազատներից եւ մտերիմներից։
Բայց իհարկե, ամենասպասվածը կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն է։ 40-ամյա գեղեցկուհին հրապարակել է իր եւ ամուսնու լուսանկարը՝ մեկնաբանության մեջ նրան մաղթելով ուժ, առողջություն եւ հարատեւ ժպիտ։
NEWS.am STYLE-ը նույնպես շնորհավորում է տաղանդավոր արտիստին՝ մաղթելով ստեղծագործական նոր վերելքներ եւ ինքնատիպ կերպարներ։