Ականջօղեր՝ ականջի տեսքով. համացանցի նոր քննարկման առարկան
LifestyleՅուրօրինակ զարդեր պատրաստող Նադյա Բաթենդորֆը որոշել է սարսափեցնել բոլորին։ Աղջիկը թողարկել է ականջօղերի նոր շարք, որն ասես ամենավատ մղձավանջից լինի։

Գերմանուհի Նադյան առաջարկում է ականջօղեր՝ ականջի տեսքով։ Մարմնագույն այս զարդերը պատրաստված են սիլիկոնից եւ ասես երկրորդ ականջ լինեն կրողի համար։ Ականջօղերը վերին հատվածում ունեն հատուկ փիրսինգ, որով էլ «կեղծ ականջը» ամրացվում է իրականին։
«Իսկ ինչու չունենալ չորս ականջ։ Ինչ կլիներ, եթե մենք ունենայինք չորս ականջ»,- հարցազրույցներից մեկում ասել է Նադյան։

Նշենք, որ համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել նրա նորամուծությունը. ոմանց իսկապես դուր է եկել, իսկ մյուսները հիմարություն են համարել այն։