«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի». Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Հալ Սիթիին»:
William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում Ժոզե Մոուրինյոյի թիմին, որի հաղթանակը գնահատում է 1.17 գործակից: Պրեմյեր լիգայի հետնապահի հաղթանակի գործակիցը 17.00 է, իսկ ոչ ոքին՝ 7.50:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին: