«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ
Դեռևս հոկտեմբերի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, հայտարարել էր, թե «իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի համար, ովքեր լավ թեկնածուներ են, որոնք կկարողանան կարգավորել երկիրը։ Եթե հանրությունը նրանցից մեկի թեկնածությունն առաջարկի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել»:
«Ժողովուրդ»-ը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի, թե՝ ոչ։ Փորձեցինք պարզել նաև մնացած 4-5 թեկնածուների անունները, որոնք Գ. Ծառուկյանի «մտքում են»։ Սակայն Տոնոյանը մեկ օր անց, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Հնարավորություն չունեմ ճշտելու, քանի որ պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, կարճ ժամանակով՝ մի քանի օրով, մասնավոր այցով մեկնել է արտերկիր:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: