Բավարիայի պաշտպանը վարձավճարով հանդես կգա Շալկեում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերը տեղափոխվում է «Շալկե»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա պաշտպանը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Շալկեում» վարձավճարով: Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի վերջինիս բուժզննումից հետո:
««Բավարիայի» սիրելի երկրպագուներ, դուք միշտ հավատացել եք ինձ, և ես կպահեմ դա իմ սրտում: Շնորհակալություն անհավանական աջակցության համար:
Միշտ լավատեսորել եմ նայել ապագային և շարունակելու եմ նույն կերպ: Անհամբերությամբ կսպասեմ նոր ակումբի կազմում ելույթներիս»,- գրել է Բադշտուբերը թվիթերյան իր միկրոբլոգում:
Ավելի վաղ նշել էինք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացառել էր Բադշտուբերի տրանսֆերի վաճառքը: