Վրաստանը Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմի» հետ համաձայնության չի եկել
ՏնտեսությունՎրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել:
Այս մասին տեղեկացնում է civil.ge-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել տարանցման պայմանագրի շուրջ «Գազպրոմ-Էքսպորտի» հետ ամենամյա բանակցությունների շրջանակում: «Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան մատակարարելու դիմաց անցում կատարել ֆինանսական պարգևատրման՝ Վրաստանի տարածքով անցնող գազի 10 տոկոսի փոխարեն, սակայն այդ առաջարկն անընդունելի է վրացական կողմի համար. նրանք համարում են, որ մոնետիզացիայի առաջարկվող չափը բավարար չէ:
Նախարարի խոսքով՝ վրացական կողմը ունի «շատ պարզ» դիրքորոշում առ այն, որ «անգամ ֆինանսական պարգևատրման ա նցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում էր հումքի տեսքով»: