Գրիգոր Դանիելյանը նշում է ծննդյան 33-ամյակը. ի՞նչ անակնկալ են մատուցել դերասանին կեսգիշերին
LifestyleՍիրված եւ ճանաչված դերասան, երգիծաբան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը այսօր՝ հունվարի 11-ին, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Բազմաթիվ հեռուստանախագծերից հայտնի դարձած Գրիգորը կեսգիշերից շնորհավորանքներ է ստանում ընկերներից։ ԱՄՆ-ից հոբելյարից շնորհավորել է «Ֆուլ Հաուս» սիթքոմից նրա խաղընկեր Գոռ Հակոբյանը, որը համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ մաղթելով Գրիգորին լինել ուրախ, երջանիկ, առողջ ու չաղ։
Սակայն ամենասպասվածը կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ հարազատների շնորհավորանքն ու անակնկալն է եղել։ Հենց կեսգիշերին Հռիփսիմեի եղբայրն ու հայրը տորթ են բերել հոբելյարի համար։
Իհարկե, Հռիփսիմեն, որը սպասում է իր երկրորդ երեխային, չի մոռացել նաեւ այս պահը «անմահացնելու» մասին։