Ո՞ւմ համար է Varda-ն Երեւան ժամանել (տեսանյութ)
TVVarda-ն մեկ շաբաթով Երեւանում է: Փոլ-դենսի աշխարհի չեմպիոնը Հայաստան է ժամանել այս գիշեր, իսկ թե ովքեր են դիմավորել նրան օդանավակայանում, կարող եք տեսնել BRAVO.am-ի լուսանկարչի ֆիքսած կադրերում:):
Պարուհու այցը գործնական է, եւ ժամեր առաջ ստացած ծաղկեփնջերից մեկն էլ հենց այն երգչից է, որի հետ պատրաստվում է համագործակցել.“Ահա այն մարդը, որի համար ես հաղթահարեցի 2236 կմ… Ասել էի, որ նոր տեսահոլովակ եմ նկարահանում, բայց չէի տեղեկացրել, որ դա կլինի զուգերգ Միհրան Ծառուկյանի հետ: Բոլոր ճանապարհները տանում են Երեւան, անգամ եթե քասթինգի գնում ես Մոսկվայում… Պատահականություններ չեն լինում”,-նշել է Varda-ն:
Վարդանուշ Մարտիրոսյանը նաեւ առաջարկ ունի դառնալ հայկական կոնյակներից մեկի գովազդային դեմքը, ինչի հետ կապված աշխատանքները եւս կտարվեն առաջիկա օրերի ընթացքում:
Varda-ի հետ հետաքրքիր հարցազրույցի եւ ֆոտոշարքի սպասեք BRAVO.am-ում ;):
Varda-ն նախկինում զուգերգով է հանդես եկել նաեւ ուկրաինացի հայտնի երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ:
Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am

