Շախմատի Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի զույգերը հայտնի են
ՍպորտՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը:
Առաջին մրցումային օրը կանանց պայքարում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան,. Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան, Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան Նարինե Գասպարյան, Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:
Տղամարդկանց մրցաշարում կխաղան` Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան և Մանուէլ Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան զույգերը:
Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները կանցկացվեն 9 տուրերով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին: