Բելգրադի «Պարտիզանը» 3 տարով զրկվեց եվրագավաթներից
ՍպորտՖինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար Բելգրադի «Պարտիզանը» երեք տարով զրկվել է ֆուտբոլային եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։ Որոշումն ընդունել է ՈւԵՖԱ-ն, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ «Պարտիզանը» մեղադրվում է նաեւ ՈւԵՖԱ-ի արտոնագրման կանոնները խախտելու մեջ։
Ակումբների ֆինանսական վերահսկողության կոմիտեի վճռաբեկ պալատը «Պարտիզանին» զրկել է 2017-2018, 2018-2019, 2019-2020 թվականների մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշարերին հնարավոր մասնակցությունից։
Սերբական ակումբի ղեկավարությունը նաեւ ստիպված կլինի վճարել 3 հազար եվրո տուգանք։ «Պարտիզանը» որոշումը կարող է բողոքարկել Մարզական վճռաբեկ դատարանում։