Ռիչարդ Քիյս. Մոուրինյուն պատրաստվում էր հունվարին տրանսֆերի հանել Մխիթարյանին, սակայն հետո մտափոխվեց
ՍպորտԲրիտանական «Sky Sports»-ի նախկին փորձագետ Ռիչարդ Քիյսը հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկացել է հունվարին տրանսֆերի հանել ամառային ձեռքբերումներից մեկին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս լավ մարզավիճակի հեգնալից կողմն այն է, որ դրա գլխավոր հեղինակներն են այն մարդիկ, որոնց Մոուրինյուն չէր ցանկանում տեսնել թիմում և պատրաստվում էր վաճառքի հանել:
Կարող եմ պատմել, որ Ժոզեն նրանցից մեկին ասել է հետևյալը. «Սխալ եմ արել` ամռանն իրականացնելով քո տրանսֆերը: Կարող ես հեռանալ հունվարին»:
Սակայն Մոուրինյուն այժմ մտափոխվել է: Կթողնեմ ձեզ գուշակել, թե ում մասին է խոսքը»,- գրել է Քիյսը:
Ինչպես եղեկացնում է «Daily Star»-ը, խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: