«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Սուոնսիի» մարզիչ
ՍպորտՖրանսիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Չելսիի», ֆրանսիական ՊՍԺ-ի եւ «Նանտի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն ընդգրկվել է «Սուոնսի Սիթիի» մարզչական շտաբում, հաղորդում է Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը: 43-ամյա մասնագետի պայմանագիրը Ուելսի ակումբի հետ նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: Մակելելեն կօգնի «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Փոլ Կլեմենտին: Անցած ամռանը Մակելելեն հեռացել էր «Մոնակոյի» տեխնիկական տնօրենի պաշտոնից:
Ֆուտբոլիստի 20 տարվա կարիերայի ընթացքում Մակելելեն նվաճել է 15 տիտղոս. «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, «Չելսիի» հետ՝ Անգլիայի կրկնակի չեմպիոն, «Նանտի» հետ՝ Ֆրանսիայի չեմպիոն, ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայի գավաթակիր, Ֆրանսիայի հավաքականի հետ՝ 2006թ. աշխարհի փոխչեմպիոն: