«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է հակադոպինգային կանոնադրության խախտման մեջ
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է հակադոպինգային կանոնադրության խախտման մեջ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խախտել է ֆուտբոլիստների գտնվելու վայրի մասին տեղյակ պահելու մասին կետը:
Ակումբը մեղադրանքին պետք է պատասխանի մինչեւ հունվարի 19-ը, հաղորդում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպմանը: