Քիմ Քարդաշյանն ամուսնու եւ երեխաների հետ հերթական ընտանեկան լուսանկարն է հրապարակել
LifestyleՔիմ Քարդաշյանը սկսել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ներկայանալ հանրությանը:

Եվ մինչ ֆրանսիական ոստիկանությունը քննում է Փարիզում Քիմին կողոպտելու կասկածանքով ձերբակալվածներին, ռեալիթի շոուի աստղը շարոակում է Twitter -ը լցնել ընտանեկան հուզիչ լուսանկարներով:

Հայուհին Քանյե Ուեսթի հետ փոքր-ինչ բաց լուսանկար է հրապարակել:

«Նա միշտ իմ թիկունքում է»,- լուսանկարը մակագրել է Քիմը:

Իսկ որդու՝ Սեյնթի հետ երկրորդ լուսանկարին Քիմը միայն սրտի նշան է ավելացրել, ու եւս մեկ նկար հրապարակել:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը երբեք հետ չի ստանա 4 մլն դոլար արժողությամբ մատանին, որը նրանից գողացել էին Փարիզում, անցյալ տարվա հոկտեմբերին: