Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 12-ին, կազմել է 485.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.45 դրամ (աճել է 5.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 595.23 դրամ (աճել է 7.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 262.02 դրամ, ոսկի՝ 18,392.04 դրամ, պլատին՝ 15,246.72 դրամ։