Դիմիտրի Պայետն այլեւս չի ցանկանում խաղալ «Վեստ Հեմում»
Սպորտ«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից: Այդ մասին հայտարարել է «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը:
«Մենք չենք ցանկանում վաճառել մեր լավագույն խաղացող Դիմիտրի Պայետին՝ չնայած նրան, որ նա այլեւս չի ցանկանում խաղալ մեր թիմի կազմում: Ես զրուցել եմ ակումբի ղեկավարության հետ: Ակումբը չունի գումարի կարիք, իսկ Պայետի պայմանագիրը երկարաժամկետ է: Մենք դեմ ենք նրա հեռանալուն»,- Բիլիչի խոսքը մեջբերում է ակումբի թվիթերյան էջը:
29-ամյա Պայետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: «Վեստ Հեմը» 2015-ին նրան 15 միլիոն եվրոյով էր գնել ֆրանսիական «Մարսելից»: