Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Ո՞ր դեպքում փոփոխություններն իրական ու խորքային կդիտվեն. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ–ի նախագահ Լարիսա Ալավերդյանը

– Տիկին Ալավերդյան, կառավարության կողմից փոփոխությունների համար եղած ձեռնարկումները մակերեսայի՞ն բնույթ ունեն, թե հիմնավոր են դրանք:

– Ես մի փոքր այլ կերպ եմ մտածում: Երբ ժամանակին նշանակվում էի Մարդու իրավունքների պաշտպան, ասում էին, որ այդ ինստիտուտը մեր երկրում ոչինչ անել չի կարող: Բայց ես հակառակն էի պնդում:
Այսօր էլ նույնն է` կարծում եմ շատ բաներ, որ արվում են, պետք է արվեն նաև ի հեճուկս եղածի: Եվ` ի հեճուկս որոշ կարծիքների: Անգամ անելանելի թվացող իրավիճակներում պետք է արվեն որոշակի փորձեր: Որովհետև եթե սկսվում են անգամ իմիտացիոն նշանակության գործընթացներ, ապա շանս կա, որ կարող են դրանք դառնալ իրական: Ընդհանրապես ոչինչ չանելն ավելի վատ է, քան ինչ–որ բան անելու անհույս փորձը:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա ասեմ, որ ես կողմնակից եմ փոփոխություններին, դրանք անպայման պետք է տեղի ունենան: 
Բոլորովին այլ հարց է, թե դրանք ինչպիսի խորությամբ է հնարավոր անել: Մինչև ես չտեսնեմ, որ նախագահի և նրա շրջապատի հայտնի անուններն են փոխում իրենց վարքագիծը, ոմանք էլ ըստ անհրաժեշտության հրավիրվում են պատասխանատվության, նաև վերադարձնում են անօրինական ճանապարհով վերցրածը, չեմ հավատա, որ այդ փոփոխությունները խորքային են:

– Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը հետադարձ ուժ չունի. կարելի է ասել փակվեց պատասխանատվության ենթարկելու ճանապարհը:

– Սկզբունքը հետևյալն էր` եթե վատթարացվում է վիճակը, ապա հետադարձ ուժ չի կարող ունենալ: Բայց, կներեք, ո՞ւմ վիճակն է վատթարացվում: Վերջապես եթե մենք իրավիճակ ենք ուզում փոխել, պարտադիր չէր, որ հետադարձ ուժը լիներ բացարձակացված: Կարելի էր ընտրել չափ, նշան, կամ ընտրել առանձին ոլորտներ: Ասենք` բանակը, կամ անվտանգության բնագավառը:
Վերջերս էր` մի 20 հազար դրամ անօրինական փող վերցնողին հայտնաբերեցին ու այդ փաստը դարձրին իրենց հաշվով պայքար ապօրինի երևույթների դեմ: Բայց դա պայքար չէ ապօրինի երևույթի դեմ: 
Ես համոզված եմ, որ չի կարելի բացարձականացնել հարցը ու ասել` սա չի կարելի, նա կարելի է: Պետք է գնահատել իրավիճակը, նաև հասցրած վնասի չափը, նաև հաշվի առնել, թե որ ոլորտին է հասցվել տվյալ վնասը և ըստ այդմ պայքարել ու պայքար ծավալել: 
Այսինքն` հարցը պետք է խորությամբ դիտարկենք ու տարբերակված մոտեցում ցուցաբերենք: Պարզենք որտե՞ղ է, որ եթե ինչ–որ բան չձեռնարկես, երևույթը չի փոխվի: Կամ բացասական տվյալ երևույթն արմատախիլ չի արվի:
Կա նաև մեկ այլ սկզբունք, դա համաչափ պատժելիության սկզբունքն է: Այն է` եթե եղել է հանցանք կամ օրինազանցություն, այդ գործը հայտնաբերելուց ու բացահայտելուց հետո դրան համապատասխան պետք է համարժեք պատասխանատվության կամ պատժի ենթարկվի կատարողը:
Այս երկու սկզբունքները պետք էր համադրել օրենքի մեջ և գտնել ոսկե միջինը: Քանի որ սա չկա, ուստի ես այս ամենին` ապօրինությունների դեմ պայքարին, վերաբերվում եմ վերին աստիճանի կասկածանքով:
Ավելին` ես զարմացած կլինեմ, եթե տեղեկանամ, որ այդ օրենքը ընդունելուց հետո բոլոր նրանք, ովքեր ժամանակին հանցանք են գործել, այժմ աշխատում են օրենքով: Որովհետև տնտեսական գործունեության բնույթն այնպիսին է, որ վերջինիս շարունակական լինելու հանգամանքը թույլ չի տալու այլևս մաքուր աշխատել, երբ նրա արմատում այս կամ այն օրինազանցությունն է:
Հիմա, եթե մենք հստակ չտեսնենք, որ որոշ բիզնեսներ, որոնք ժամանակին աճել ու բարգավաճել են ոչ մաքուր հարթության մեջ, բերվում են օրինական դաշտ կամ կտրուկ չի բարձրանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մակարդակը, կամ չեն հայտնաբերվում ու հրապարակվում իրական աշխատողների թվաքանակը, որոնք տարիներ շարունակ գտնվել են ստվերում, ապա ես չեմ կարող հավատալ իրական փոփոխություններին: Տվյալ օրենքն էլ` ապօրինի հարստացումը քրեականցնող, ինձ համար իրապես ոչինչ չի կարող նշանակել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը