Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոնը առաջին տուրում հաղթանակ է տոնել
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացել են մեկնարկային տուրի հանդիպումները:
Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթել է Սուսաննա Գաբոյանին, Մարիամ Ավետիսյանը` Սիրանուշ Ղուկասյանին, Արփինե Գրիգորյանը` Նարինե Գասպարյանին, Աննա Հայրապետյանը` Նարե Առաքելյանին: Միակ պարտիան, որտեղ խաղաղ արդյունք է գրանցվել, միմյանց հետ խաղացել են Արմինե Բաբայանը և Աննա Սարգսյանը:
Երկրորդ տուրի պարտիաները կկայանան հունվարի 13-ին: