Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր
ՏնտեսությունԿառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր, եթե այդպիսիք կլինեն:Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Դուք այս հարցի պատասխանը հաստատ լսել եք: Այն չի փոխվել: Եթե լինի ծրագիր, մենք այն կնայենք, կքննարկենք:»,- նշեց վարչապետը:
Վարչապետը հավելեց՝ եթե ծրագիր չլինի, կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտ»-ը, որովհետև դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի: Վարչապետն ընդգծեց, որ «Նաիրիտ»-ը լուծարելու հանձնաժողով է ձևավորել: Թե ինչպես տեղի կունենա գործարանի լուծարման գործընթացը, հանձնաժողովը կորոշի քննարկումների արդյունքում: