Դոլարը ու եվրոն արժևորվել են, ֆունտը, ռուբլին` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 13-ին կազմել է 485.68 դրամ: Այն հունվարի 12-ի համեմատ արժևորվել է 0.29 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,01 դրամ՝ արժևորվելով 0,56 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 592,87 դրամ է՝ հունվարի 12-ի համեմատ այն արժեզրկվել է 2,36 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 13-ին կազմել է 8.17 դրամ` հունվարի 12-ի համեմատ այն արժեզրկվել է 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,05 դրամ, ոսկի՝ 18.816,82 դրամ, պլատին` 15.318,29 դրամ: