Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


«Միշան մեզ ուրախանալու և հպարտանալու դեռ շատ առիթներ կնվիրի». Լիրա Քոչարյան

Blognews.am-ը գրում է.

Ինչպես գիտենք,  «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան Լեոնիդ Ագուտինի հետ համատեղ դուետով մասնակցել է  «Рождественская песня года» տոնական համերգին, որի տեսագրությունը հեռարձակվել է «Россия 1» հեռուստաալիքով: Հրաշալի ելույթը, սակայն, սովորականի համաձայն, հարևան երկրում մեծ դժգոհություն է առաջացրել, դե իսկ vesti.az կայքի լրագրողներից մեկին էլ հունից այնպես է հանել, որ թեմային մի ողջ հոդված է նվիրել:

BlogNews.am-ն այսօր զրուցել է Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» նախագծի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել թե՛ ելույթի և թե՛ այն եթեր հեռարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների մասին:

«Անցած տարվա մանկական «Նոր ալիքի» առաջատարը հենց Միշան էր, և այն, որ մենք գրավեցինք ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղը, արդեն մրցույթի կազմակերպիչների ներքին խոհանոցային խնդիրն է: Համենայն դեպս, ժյուրիի որոշումը չի քննարկվում, և այսպես թե այնպես, որոշողը իրենք են»:

Անդրադառնալով Ագուտինի հետ հրաշալի զուգերգին՝ մեր զրուցակիցը նշեց, որ առաջարկը ռուսական կողմից է եղել. «Նախքան այս ելույթը Միշան նաև հանդես է եկել արդեն մեծերի համար անցկացվող «Նոր ալիքի» բեմում: Ավելին՝ հենց Միշային, այլ ոչ թե հաղթողներին կազմակերպիչներն ընտրեցին մանկական «Նոր ալիքի» մենակատարների շարքից, և նա ելույթ ունեցավ Ագուտինի ու Ռադիոն Գազմանովի հետ տրիոյով:

Իսկ Ագուտինի հետ այս զուգերգի առաջարկը մեծ սիրով ենք ընդունել: Միշային շատ սիրեցին: Մեզ անգամ հրավիրեցին Գալկինի հաղորդմանը նկարահանվելու: Սակայն կազմակերպչական մի քանի հարցեր չհասցրինք ժամանակին լուծել և չմասնակցեցինք այդ նախագծին»:

Ադրբեջանական հերթական աբսուրդային արձագանքին Լիրա Քոչարյանը հանգիստ է վերաբերվում, որովհետև արդեն սովորական է դարձել: «Միշտ էլ այդպես է եղել, Վլադիմիր Արզումանյանի եվրատեսիլյան հաղթանակից հետո էլ, Միշայի՝ «Նոր ալիքի» մասնակցության դեպքում էլ, հիմա էլ: Նրանք միշտ շատ ցավոտ ու ծանր են տանում այն հանգամանքը, երբ Հայաստանը այս կամ այն միջազգային մրցույթում արցախցի է ներկայացնում: Ինչ արած, ստիպված են լինելու դեռ երկար նյարդայնանալ, որովհետև աշխատում ենք հե՛նց Միշային պատրաստել և ներկայացնել առաջիկա «Մանկական Եվրատեսիլին»:

«Արցախի ձայների» նպատակը բոլորովին էլ Ադրբեջանի դժգոհությունը շարժելը չէ, մեր նպատակը երգի, արվեստի միջոցով Արցախի մասին աշխարհին լսելի դարձնելն է, Արցախն աշխարհին ներկայացնելը: Իսկ նման նախագծերը միլիոնավոր հեռուսատադիտողներ են ունենում, և հետևաբար Հայաստանի դրոշի տակ արցախցի մասնակից ներկայացնելով՝ լուրջ քայլ է արվում Հայաստանն ու Արցախը որպես մեկ միասնական ամբողջություն ներկայացնելու գործում»:

Մեր զրույցի վերջում նաև անդրադարձանք համացանցային արձագանքներին, մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ինչ նկատի ուներ «Նոր ալիքի» երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, երբ ասում էր, որ Լեոնիդ Նիկոլաևիչը Միշայի հետ առաջիկա 10 տարվա համար ելույթներ է ամրագրել: 

«Ագուտինի համակրանքը Միշայի նկատմամբ մեծ է, նույնը նաև «Նոր ալիքի» բոլոր մյուս կազմակերպիչների մասին կարող եմ ասել, իսկ դա նշանակում է, որ հետագայում նորից համագործակցություններ կլինեն, ու Միշան մեզ ուրախանալու և հպարտանալու դեռ շատ առիթներ կնվիրի»:

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Լիրա Քոչարյանի անձնական արխիվից

Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»