Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» այլ տեսք ունի: Նրանք ավելի վստահ են իրենց ուժերին: Ֆուտբոլիստները սկսել են հասկանալ միմյանց: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ է օգտագործում Մխիթարյանի որակները:
Նա կարողանում է համատեղել տեխնիկական հնարավորությունները խաղային տեմպի հետ: Դա հազվադեպ երևույթ է: Նա կարողանում է գրոհին լավ եզրափակում տալ, որն անում է անչափ գրագետ:
Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,- գերմանացու խոսքն է մեջբերում Metro-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: