Վենգերն Օզիլի և Սանչեսի մասին. Ես անհանգստանալու միտում չունեմ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին:
«Մենք չպետք է մոռանանք, որ Օզիլի և Սանչեսի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 18 ամիս անց: Դա բավականին շատ է ֆուտբոլային աշխարհի համար: Ես անհանգստանալու միտում չունեմ:
Պետք է պարզապես գալ համաձայնության: Ամեն ինչ ունի իր ժամանակը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում Independent-ը: