«Բարսելոնայի» տնօրենը զրկվել է պաշտոնից Մեսիի մասին մեկնաբանության պատճառով
Սպորտ«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տնօրեններից Պերե Գրատակոսը զրկվել է պաշտոնից թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին ոչ հիացական մեկնաբանություն անելու պատճառով:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո Գրատակոսը հայտարարել է, որ թիմը հաջորդ փուլ է դուրս եկել ոչ միայն Մեսիի շնորհիվ:
«Մեսին շատ կարեւոր է թիմի համար, բայց առանց Նեյմարի, Սուարեսի, Ինյեստայի, Պիկեի եւ մյուս խաղացողների նա չէր լինի այդքան լավ ֆուտբոլիստ»,- նշել է Գրատակոսը:
«Բարսելոնայի» պաշտոնական կայքի հայտարարությունում նշվում է, որ Գրատակոսը զրկվել է պաշտոնից ակումբի շահերի հետ չհամընկնող հրապարակային հայտարարություն անելու համար:
Գրատակոսը պատասխանատու էր երիտասարդ խաղացողների հետ ակումբի աշխատանքի համար: