Պուտինը սահմանափակեց օտարերկրացիների մասնակցությունը ռուսական ԶԼՄ-ներին
ՄիջազգայինՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել Է ռուսական ԶԼՄ-ների կապիտալին օտարերկրյա բաժնետերերի մասնակցությունը մինչեւ 20 տոկոսով սահմանափակելու մասին օրենքը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Մինչ այդ Ռուսաստանում օտարերկրացիները կարող Էին իրենց հետաքրքրող ԶԼՄ-ներում տիրել կապիտալի մինչեւ 50 տոկոսին:
Բացի այդ, օրենքի համաձայն, որպես ԶԼՄ-ների հիմնադիրներ իրավունք չունեն հանդես գալ օտարերկրա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն:
Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել Է օրինագծի հեղինակներից մեկը՝ Վադիմ Դենգինը, օրենքի գործողության տակ են ընկնում շուրջ 30 զանգվածային լրատվամիջոցներ, որոնք ներկայում աշխատում են Ռուսաստանում: