Սելենա Գոմեսը փոխել է սանրվածքը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սելենա Գոմեսը որոշել է փոփոխություն մտցնել իր արտաքինի մեջ: Նա նոր սանրվածք ունի: Ըստ ամենայնի, Սելենան ոգեշնչված է «The Weeknd» խմբի երաժշտի հետ իր նոր սիրավեպով:
Սելենայի «բոբ» սանրվածքը շատ է զարմացրել նրա երկրպագուներին: Շատերը հավանել են այն և «Instagram»-ում տեղադրված լուսանկարների տակ մակագրել են, որ հիացած են Սելենայով և որ նրա տեսքն ուղղակի շքեղ է:
Գտնվել են նաև այնպիսիք, որոնք քննադատել են Սելենային: Դրանք այն երկրպագուներն են, որոնք համարում են, որ երկար մազերը կնոջ գեղեցկության գրավականն են:
