Ռուսաստանում կրկին հայեր են ձերբակալվել
Ստավրոպոլի տարածաշրջանի Մինվոդի քաղաքում զանգվածային ծեծկռտուքի քրեական գործով ևս հինգ կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քննչական կոմիտեի տեղեկությունը:
Այսօրվա դրությամբ Մինվոդիի սրճարանում և հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի բոլոր 33 մասնակիցների ինքնությունը հաստատվել է, նրանցից 26-ը ձերբակալվել են:
«Քննչական միջոցառումների արդյունքում այսօրվա դրությամբ ձերբակալվել է 5 կասկածյալ, որոնց թվում են՝ 28-ամյա Արամ Հակոբյանը, 42-ամյա Կամո Հանգուլյանը, 39-ամյա Վրեժ Միրզոյանը, 21-ամյա Վագիֆ Համզատովը, 25-ամյա Սուրեն Օգանեզովը: Քննության վարկածով՝ նրանք բոլորն Անդրանիկ Ցականյանի և մյուսների հետ միասին ներխուժել են Մինվոդիի հիվանդանոց և այնտեղ խուլիգանություն իրականացրել»,- հայտարարել են կոմիտեում: