«Ռեալը» պայմանագիր կկնքի 17-ամյա շվեդ հարձակվողի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի շվեդական ԱԻԿ-ի եւ Շվեդիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Ալեքսանդեր Իսակի հետ, հաղորդում է իսպանական AS-ը:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հունվարի 18-ին Մադրիդում կավարտեն գործարքը: ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով, Արքայական ակումբը Իսակին կհայտավորի ամռանը:
Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Իսակը Շվեդիայի հավաքականում անցկացրել է երկու հանդիպում, խփել է մեկ գոլ՝ դառնալով թիմի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը: