Շախմատի կանանց առաջնությունում երկիշխանություն է
ՍպորտՇախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացավ 4-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միայն մեկ պարտիա ավարտվեց խաղաղ արդյունքով: Միավորը կիսեցին Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյանը: Հաղթանակ տոնեցին Նարե Առաքելյանը, Աննա Հայրապետյանը, Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մարիա Գևորգյանը և Աննա Հայրապետյանը: Նրանք ունեն 3-ական միավոր: 2,5 միավոր ունի ունեն Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը Սիրանուշ Ղուկասյանը: