Գարիկ Մարտիրոսյանը եւ Դեմիս Կարիբիդիսը՝ 10 տարի առաջ
LifestyleԻնչպես ասում են՝ «Հագուստի նորն է լավը, ընկերոջ՝ հինը»։
Հայ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը երեկ կամ հիշողությունների գիրկն է ընկել, կամ սկսել է թերթել արխիվային լուսանկարների ալբոմները։ Գարիկը գտել է իր եւ գործընկերոջ՝ Դեմիս Կարիբիդիսի լուսանկարը եւ հրապարակել այն Instagram-ի իր էջում։

«Գիշեր, 1997-ի օգոստոս։ Ճանաչեցի՞ք»,- լուսանկարը մակագրել է 43-ամյա դերասանը։
Իհարկե, երկրպագուները մեկնաբանությունների մեջ միանգամից նշել են իրենց սիրելի արտիստների անունները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի տղաներն իրենց ելույթներով ուրախացրին նաեւ հայ հանդիսատեսին, երբ Comedy Club-ի ամբողջ կազմով եկել էին Երեւան։