Դահուկավազքի Հայաստանի առաջնությունում բացարձակ չեմպիոնը Սերգեյ Միքայելյանն է
ՍպորտՀայաստանի ձմեռային կենտրոններից մեկում` Ծաղկաձորում, ավարտին է մոտենում դահուկավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի առաջնության «Ազատ ոճ 10 կմ» տղամարդկանց պայքարում լավագույններն էին Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Կանաց «5 կմ ազատ ոճ»-ում եռյակը կազմեցին Կատյա Գալստյանը, Աննա Ռաշոյանը և Աննա Մխիթարյանը:
Ինչպես տեղեկացրին դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիայից, մրցումային երկրորդ օրը դահուկորդները ուժերը չափեցին «Դասական ոճ 10 կմ» մրցաձևում: Տղամարդկանց պայքարում կրկին առաջին տեղում Սերգեյ Միքայելյանն էր, նրան հաջորդում էին Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը: Աղջիկների պայքարում մրցանակակիրներ դարձան Կատյա Գալստյանը, Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:
1100 մետր արագավազքի աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Մխիթարյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին հաջորդաբար Կատյա Գալստյանը և Մարիամ Մխիթարյանը: Տղաների պայքարում նորից ոսկե մեդալ նվաճեց Սերգեյ Միքայելյանը, նրան հաջորդեց կրտսեր եղբայրը` Միքայել Միքյալյանը, նաև Թադևոս Պողոսյանը:
Մրցումային 4-րդ օրը դահուկորդները կմրցեն արդեն արագավազքի դասական ձևում: