Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ ահա եվրոյի փոխարժեքը նվազել է 2,5 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 485.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.49 դրամ (նվազել է 2.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 586.07 դրամ (նվազել է 6.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.16 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 261.84 դրամ, ոսկի՝ 18,596.47 դրամ, պլատին՝ 15,169.63 դրամ։