Տատյանա Վալովայան ԵԱՏՄ ներկայիս մաքսային օրենսգիրքն նախկինից ավելի ժամանակակից է համարում
ՏնտեսությունԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մշակման ուղղությամբ հսկայական աշխատանքներ է տարվել:
Այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա վստահեցմամբ՝ ներկայիս մաքսային օրենսգիրքն ավելի ժամանակակից է, քան նախկինը:
«Այնտեղ մեծացվել են ժամանակակից մաքսային գործընթացների անցկացման մեթոդները, կրճատվել են ազգային օրենսդրության հղումների նորմերը: Շատ հղումներ պետք է հարմարեցվեն Միության օրենսդրության պահանջներին:
Այդ պատճառով կարծում ենք, որ օրենսգիրքը բավականին արդյունավետ է և բխում է ԵԱՏՄ անդամ երկրների շահերից: Հույսեր ունենք, որ, ինչպես և ակնկալվում ենք, 2017 թվականի հունիսի 1-ից այն կմտնի ուժի մեջ»,-ասաց Տատյանա Վալովայան: